Գիտնականները նորարակական վիրահատություն են իրականացրել ու տղամարդու ձեռքը կարել են նրա ոտքին մի ամբողջ ամսով, ինչի շնորհիվ կարողացան վերականգնել ձեռքի շարժունակությունը:

Չինացի մի տղամարդ, որին անունը չի նշվում, դժբախտ պատահարի զոհ է դարձել, ինչի արդյունքում կտրվել է նրա ձեռքը: Ձեռքն այնքան էր վնասված, որ Չանշի բժիշկները (Հունյան նահանգ) հասկացան, որ նրա նյարդերի ու ջլերի վերականգնման համար շատ ժամանակ է անհրաժեշտ: Արդյունքում նրանք ստիպված եղան տղամարդու ձեռքը կարել նրա ոտքին, որպեսզի հյուսվածքները չմահանան ու հասցնեն վերակագնվել մինչեւ վիրահատությունը:

Բժիշկ Տան Ջույուն Xiangya Hospital-ից, որտեղ անցկացվել է վիրահատությունը, նշեց, որ նորմա ջերմաստիճանի դեպքում անհրաժեշտ է վերականգնել արյան շրջանառությունը վնասված մատի մեջ 10 ժամվա ընթացքում, իսկ վնասված ձեռքին՝ ավլի արագ, հակառակ դեպքում՝ վերջույթը կսկսի մահանալ, իսկ փրկել այն հնարավոր չի լինի:

Վիրահատությունը հաջող է անցել, պացիենտն արդեն կարող է շարժել ձեռքերը, սակայն դրա գործառույթները դեռեւս ամբողջապես չեն վերականգնվել: