Լուիզա Բրայանտը զգացել է, որ ինչ-որ բան այն չէ, երբ նրա մոտ որովայնի հատվածում սուր ցավեր են սկսվել եւ դաշտանային փուլերի միջեւ՝ արյունահոսություն: Աղջիկը դիմել է բժշկի, եւ կլինիկայում նրան 12 շաբաթ շարունակ տարբեր անալիզներ էին անում՝ ախտանիշների պատճառը հասկանալու համար:

Բժիշկները ստիպել են նրան հղիության թեստ անցնել՝ չթեեւ նա համոզված էր, որ հղի չէ:

«Ես համոզված էին 110 տոկոսով, որ հղի չեմ, սակայն ինձ միշտ խնդրում էին հղիության թեստ անցնել՝ նորից ու նորից», - հիշում է այժմ Լուիզան:

Արդյունքում պարզվել է, որ նրա ձվարաններից մեկի վրա ֆուտբոլային գնդակի չափերի հասնող ուռուցք կար: Այն սեղմում էր աղջկա ներքին օրգանները՝ խանգարելով շնչել: Այժմ, հետ նայելով այս ամենին, Լուիզան հասկանում էր, որ բոլոր այդ ախտանիշները խոսում էին ձվարանի քաղցկեղի մասին: Պարզապես քաղցկեղի այն տեսակը, որը ուներ ինքը, շատ հազվադեպ է հանդիպում, եւ բժիշկներին ժամանակ էր պետք ախտորոշման համար:

4 ժամ տեւած վիրահատությունից հետո ուռուցքը հեռացրել են, իսկ հեռացրած զանգվածի հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա ձվարանի քաղցկեղ է: Կինը բուժում է ստացել եւ այժմ, մեկ տարի անց, նա արդեն առողջ է: Այժմ Լուիզան, ով արդեն 26 տարեկան է, եւ նրա ամուսինը՝ Բենը (29 տարեկան) ուզում են երեխա ունենալ:

 «Ես հույս ունեմ, որ հաջորդ հղիության թեստը, որը ես կանեմ, երկու գիծ ցույց կտա», - նշել է Լուիզան: