ԱՄՆ մի շարք քաղաքներում ավելի շոգ է քան մյուսներում, եւ այնտեղ մարդիկ ավելի շատ են քրտնում, հայտնում են Honeywell Fans и Environmental Health & Engineering-ի գիտնականները:
Նրանց խոսքով՝ քաղաքի ջերմաստիճանի վրա ազդում է ոչ միայն դրա աշխարհագրական դիրքը, այլ նաեւ ինֆրաստրուկտուրան՝ շինությունները, գործարանները եւ այլն:
Ահա խոնավության բարձր մակարդակով ԱՄՆ ամենաշոգ 10 քաղաքները: Այնտեղ, հավանաբար, պետք չէ մեկնել հանգստի.
- Շարլոտա
- Դալաս
- Լոս Անջելես
- Ռոլի
- Վաշինգտոն
- Օռլանդո, Ֆլորիդա նահանգ
- Սան Դիեգո
- Հյուսթոն
- Մայամի
- Տամպա, Ֆլորիդա նահանգ
«Խոնավության մակարդակը Ֆլորիդայում շատ բարձր է, քանի որ նահանգը շրջապատված է տաք հոսանքներով, իսկ անձրեւները եւս նպաստում են օդի խոնավացմանը», - նշում է օդերեւութաբան Փաուլ Ուոքերը:
Իսկ ինչու՞ են մարդիկ քրտնում շոգ քաղաքներում: Ամեն ինչ պարզ է: Քրտինքի միջոցով օրգանիզմը պաշտպանվում է ջերմային անբարենպաստ ֆոնից: Սակայն այս համակարգը ավելի արդյունավետ է գործում, եթե շրջակա օդը չոր է: Իսկ եթե այն շատ խոնավ է, ավելի դժվար է դառնում հովանալը: Իսկ եթե մարդը շոգ եղանակին դադարում է քրտնել, դա նշանակում է, որ որեւէ բան այն չէ օրգանիզմի հովացման համակարգի հետ, իսկ դա իր հերթին շատ վտանգավոր է եւ կարող է ջերմային հարվածի եւ նույնիսկ մահվան հասցնել:
Իսկ ինչպե՞ս խուսափել շոգի արդյունքում ի հայտ եկող խնդիրներից:
Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել ավելորդ ակտիվությունից, իսկ եթե պետք է որեւէ ֆիզիկական գործ անել, նախընտրելի է այն ավելի հով ժամին անել՝ գիշերը կամ երեկոյան: Եթե դուրս եք գալիս, սպիտակ հագուստ կրեք, ինչպես նաեւ շատ հեղուկ օգտագործեք:






