Մեր հասարակությունում լողափում սեքսի մասին բազմաթիվ կարծրատիպեր կան: Սակայն քչերը գիտեն, որ այս սեքսը բազմաթիվ վտանգներ ունի, ու այնքան էլ հիասքանչ չէ, որքան ընդունված է կարծել:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 հետաքրքրաշարժ փաստ լողափում սեքսի մասին:

1. Ավելի հավանական է դառնում որեւէ ինֆեկցիայով վարակվելը

Լողափի ավազը կարող է փոքր վերքեր հասցնել, ինչը ավելի հավանական է դարձնում տարբեր ինֆեկցիաներով՝ օրինակ, խլամիդիոզով, հերպեսով եւ նույնիսկ ՄԻԱՎ-ով վարակումը: Ավելին՝ ավազը կարող է նույնիսկ պատռել պահպանակը:

2. Բիկինիի հատվածը կհայտնվի մոծակների «ուշադրության կենտրոնում»

Եթե Դուք սեքսով զբաղվեք լողափում, տարբեր տեսակի մոծակներն ու մլակները կարող են խայթել Ձեզ սեռական օրգանների շրջանում, ինչը ոչ միայն տհաճ է, այլ նաեւ վտանգավոր, քանի որ խայթոցի տեղում կարող է ինֆեկցիա զարգանալ:

3. Ձեր մաշկին դա դուր չի գա

Լողափում սեքսի ընթացքում Դուք նույնիսկ չեք էլ զգա, ինչպես եք քերծում մաշկը՝ հատկապես եթե քրտնեք: Իսկ դա, բժիշկ Մելիսա Վոլֆի կարծիքով, վտանգավոր է, քանի որ առնվազն կարող է այտուցում, կամ ցան առաջացնել:

4. Սեքսը ջրում էլ ավելի վատ է

Եթե Դուք մտածում եք, որ ոչ թե ավազին, այլ ջրում սեքսով զբաղվելու պարագայում կխուսափեք վերոնշյալ խնդիրներից, ապա սխալվում եք, քանի որ ջուրը կարող է կասեցնել սեռական օրգանների բնական խոնավացումն ու վատթարացնել սեքսը:

5. Ձեզ կարող են ձերբակալել

Շատ երկրներում լողափում սեքսով զբաղվելու համար Ձեզ կարող են ձերբակալել: Քիչ հավանական է, որ բանտն այն վայրն է, որտեղ Դուք կցանկանայիք անցկացնել Ձեր հանգիստը: