36-ամյա Հայդի Ֆոլքները անբարեխիղճ պլաստիկ վիրաբույժի զոհ է դարձել: Վերջինս կնոջ հետույքը ավելի գեղեցիկ  դարձնելու փոխարեն այլանդակել է այն, ինչի արդյունքում կինը նույնիսկ նստել չէր կարողանում:

Հայդին կարողացավ ազատվել ավելորդ քաշի կեսից այն բանից հետո, երբ նրան ստամոքսի բանդաժ տեղադրեցին, սակայն նրա հետույքը, ինչպես նաեւ մարմնի այլ մասերը, նիհարելուց հետո կախվել էին: Այդ պատճառով նա որոշեց վիրահատության դիմել՝ հուսալով դրանք ավելի ձիգ դարձնել:

«Ես ընդամենը 30-անց էի, սակայն իմ մարմինը 80 տարեկան մարդու մարմնի տեսք ուներ: Իմ որդին ասում էր՝ «Մայրիկ, այնպիսի տպավորություն է, ասես քո հետույքն անհետացել է»: Իմ մաշկը ոտքերով հոսող նհալած մոմի էր նմանվել», - պատմեց Հայդին:

Այդ ժամանակ նա $2000 հավաքեց ու գնաց Պրահա՝ կոսմետիկ վիրահատության:

Իսկ երբ նա արթնացավ վիրահատությունից հետո, չէր հավատում սեփական աչքերին: Նրա հետույքն էլ ավելի վատ տեսք ուներ, քան նախկինում, դեֆորմացվել էր, սպիներ էին ի հայտ եկել:

«Ինձ նույնիսկ թվաց, որ սա երազ է, կամ էլ հալյուցինացիաներ ունեմ դեղերի պատճառով, - պատմեց կինը, - այնպիսի տպավորություն էր, ասես շնաձուկը եկել ու կծել-տարել էր հետույքիս մի մասը: Ես ցանկանում էի այլեւսլ չամաչել սեփական մարմնից, սակայն ստացվեց հակառակը»:

Ամենավատն այն էր, որ վիրաբույժը այնքան շատ ճարպ էր հեռացրել, որ Հայդիի պոչուկն այլեւս ծածկված չէր, եւ շատ դժվար էր նստելը:

Հայդին այլեւս փող չուներ՝ եւս մեկ վիրահատության համար, սակայն նա դիմեց Botched Up Bodies ծրագրին, որտեղից էլ նրան ուղարկեցին վիրաբույժ Պատրիկ Մալուչիի մոտ: Վիրաբույժը  փորձեց շտկել իրավիճակը եւ, մարմնի մեկ այլ մասից ճարպ վերցրելով, տեղափոխեց այն կնոջ մարմնի վնասված մասերը: Այդպես իրավիճակը մի փոքր շտկվեց՝ չնայած նրան, որ վիրաբույժը Պրահայից այնքան մեծ սպիներ էր թողել, որ դրանցից հնարավոր չեղավ ազատվել:  Փոխարենը այժմ Հայդին գոնե կարողանում է նստել: