Հարավային Սուդանում հունիսին բռնկված խոլերայի համաճարակի զոհ է դարձել 39 մարդ, ասվում է ԱՀԿ զեկույցում:

Կազմակերպության տվյալներով՝ Հարավային Սուդանում արձանագրվել է խոլերայի 1212 դեպք, որոնցից 39-ը մահացու ելք են ունեցել:

Երկրի առողջապահության նախարարությունը խոլերայի բռնկման մասին հայտարարել է հունիսի 23-ին, երբ հիվանդությունն արդեն 18 մարդու մահվան պատճառ էր դաձել: Կարծիք կա, որ համաճարակը բռնկվել է երկրի մայրաքաղաք Ջուբեում տեղակայված ՄԱԿ-ի ճամբարներում, որտեղ ավելի քան 166 հազար քաղացիական պատերազմի հետեւանքով տեղահանված մարդ է ապրում: 

 Անցյալ տարի Հարավային Սուդանում խոլերայի բռնկումից մահացել է 167 մարդ: