Եթե Դուք նկատել եք, որ Ձեր ոտքերը սկսել են այտուցվել, այդ մասին պետք է պատմել բժշկի, կարծում է Քլիվլենդի կլինիկայի վասկուլյար բժշկության մասնագետ Լեսլի Գիլբերթը: Նրա խոսքով՝ շատ կարեւոր է պարզել այս այտուցումների պատճառը, քանի որ դրանք կարող են տարբեր լինել:
Բժշկի դիմելուց առաջ պետք է նաեւ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, թե ինչից է վատթարանում այտուցումը կամ, հակառակը, սկսում է անցնել:
Ինքը բժիշկ Գիլբերթը, աշխատելով այտուցում ունեցող հիվանդների հետ, նրանց ընտանեկան անամնեզի մասին հարցեր է տալիս, երիկամների, լյարդի կամ վահանաձեւ գեղձի խնդիրների մասին, օգտագործվող դեղերի մասին եւ այլն: Այնուհետեւ նա զննում է պացիենտի ոտքերը եւ փորձում պարզել, օրվա որ ժամին է վատթարանում այտուցումը:
Ահա եւս մի քանի հարց, որոնք կարող են հետաքրքրել բժշկին
- Քուն: Ինչքա՞ն երկար եք քնում դուք: Քնում եք անկողնում թե ոչ: Արթնանում եք արդյոք գիշերվա ընթացքում:
- Կենսակերպ: Ի՞նչ կենսակերպ եք դուք վարում: Ամբողջ օրը համակարգչի առջեւ եք, թե շատ եք քայլում: Նստած ապրելակերպով ապրող մարդիկ հիմնականում չեն օգտագործում ոտքերի մկանները, որոնք ակտիվ հեռացնում են հեղուկը վերջույթներից:
- Ունե՞ք արդյոք ավելորդ քաշ: Ճարպակալումը նպաստում է հեղուկի կուտակմանը վերջույթներում:
- Աղ: Պատրաստի շատ ուտեստներում արդեն իսկ աղ կա, եւ եթե Դուք աղ չեք ավելացնում, չի նշանակում, որ չեք օգտագործում այն:
- Դեղեր: Որոշ դեղեր նպաստում են այտուցումների ի հայտ գալուն՝ հատկապես ոտքերում:
- Հորմոններ: Այտուցումների պատճառ կարող են լինել հորմոնալ փոփոխությունները: Օրինակ, երիտասարդ կանանց մոտ այտուցումներ կարող են ի հայտ գալ դաշտանային ցիկլի որոշակի փուլում:
.
Կան այտուցումների բուժման տարբեր մեթոդներ: Մեթոդի ընտրությունը կախված է պացիենտի վիճակից, նրա անամնեզից եւ թվարկած հարցերի պատասխաններից:






