ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Այցի նպատակն էր քննարկել համագործակցության ուղղությունները:
Դեսպանը նշեց, որ սեպտեմբերին ակնկալվում է իրանական պատվիրակության այց Հայաստան:
Նա ընդգծեց, որ առողջապահությունը կարեւոր ոլորտ է եւ համագործակցության ընդլայնումը մեծ հետաքրքրություն է ներկայացնում իրանական կողմի համար:
Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց 2014թ. դեկտեմբերին Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությունը, որի ընթացքում կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել ստորագրելու նոր փոխըմբռնման հուշագիր:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության եւ ԻԻՀ առողջապահության եւ բժշկական կրթության նախարարությունների միջեւ` մի քանի հուշագիր եւ համաձայնագիր արդեն իսկ ստորագրվել է:
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին նպաստել համակարգի զարգացմանը:






