Ռոբոտ վիրաբույժները որոշ դեպքերում մարդկանց մահվան պատճառ են դառնում, պնդում են Չիկագոյի Ռաշ համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետները:
Նրանք վերլուծել են FDA արխիվների տվյալները (Սննդամթերքի ու դեղորայքի վերահսկողության ԱՄՆ գործակալությունը): Գիտնականները ուսումնասիրել են ռոբոտ վիրաբույժների կիրառմամբ ավելի քան տաս հազար վիրահատությունների արդյունքները:
Այս անալիզը մասնագետներին հանգեցրեց այն մտքին, որ այսօր վիրաբույժների կողմից ակտիվորեն կիրրառվող ռոբոտների անվտանգությունն ու վստահելիությունը մինչ օրս մինչեւ վերջ չլուծված հարց է մնում: «Այս ռոբոտների անվտանգության խնդրի ուսումնասիրում մինչ օրս տեղի չի ունեցել», - նշել է նախագծի առաջատար հեղինակներից մեկը՝ Ջեյ Ռամանը:
Մասնագետների խոսքով՝ նրանց ձեռքի տակ եղած 1500 զեկույցները վերաբերվում էին ռոբոտ վիրաբույժների՝ պացիենտների վրա ունեցած բացասական ազդեցությանը: Բացի այդ՝ հետազոտությունը ցույց տվեց, որ 2000-2013 թվականներին վիրաբուժության ոլորտում ռոբոտատեխնիկայի օգտագործումը 144 մարդու մահվան պատճառ է դառնում: Միջինում 100 հազար պրոցեդուրաներից 550-ը մահվան ելքով է ավարտվում:
Մասնագետները պարզեցին, վիրաբուժության ոլորտում ռոբոտատեխնիկայի հետ ի հայտ եկող խնդիրներն են հոսանքահարվելը, հասցրած վերքերը, ռոբոտների չվերահսկվող շարժումները, համակարգային սխալները, կապի ընդհատումը եւ այլն: Այս խնդիրները կարող են ինչպես վնաս հասցնել պացիենտներին, այնպես էլ մահվան պատճառ դառնալ:






