Գիտնականները բժիշկներին կոչ են անում հանել բժշկական խալաթները, քանի որ դրանք ինֆեկցիայի աղբյուր են: Վերջին տարիներին հիվանդանոցներում հաճախակիացել են այնպիսի հիվանդությունների դեպքերը, որոնք շատ դժվար է բուժել:

Գիտնականները հետազոտություն են անցկացրել եւ պարզել, որ տարբեր վտանգավոր բակտերիաներ, որոնք հետագայում կարող են մուտացիայի ենթարկվել օրգանիզմում, փոխանցում են հենց բժիշկները, որոնք ոչ միշտ են հետեւում հիգիենայի կանոններին:

Հատկապես դա վերաբերվում է սպիտակ խալաթներին: Երկար թեւքերի պատճառով ինֆեկցիան մեկ հիվանդից մյուսին փոխանցելը շատ հեշտ է: Շատ բժիշկներ խալաթները չեն ստերիլիզացնում:

Որոշ երկրներում խալաթները արդեն իսկ վերացրել էին: Օրինա, Մեծ Բրիտանիայում 2007 թվականին արգելեցին երկար թեւքերով սպիտակ խալաթները, իսկ Ամերիկայում փոձրում էին նմանատիպ օրենք ընդունել 2009 թվականից սկսած, սակայն բժիշկները պնդեցին, որ դասական բժշկական այս հագուստը պետք է պահպանվի: Հիշեցնենք, որ սպիտակ խալաթներն օգտագործվում են 19-րդ դարից սկսած: