Ճապոնացի գիտնականները նյութ են գտել, որը կարող է կանխել սննդային ալերգիան: Խոսքը գնում է պրոստագլանդիններ կոչվող լիպիդային ֆիզիոլոգիական նյութերի մասին:

«Եթե մենք կարողանանք կիրառություն գտնել այս բացահայտմանը, դա հնարավորություն կտա ալերգիայի իսկական բուժման միջոցներ գտնել, այլ ոչ թե միայն թեթեւացնել դրա ախտանիշները», - հայտարարեց հետազոտողներից մեկը:

Փորձարկման ընթացքում ճապոնական գիտնականների մի խումբ, որը գլխավորում է Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Տախակիսա Մուրատան, ուսումնասիրել է մաստոցիտների վրա պրոստագլանդինների ազդեցությունը:  Մաստոցինտները մարդու օրգանիզմում գիստամին են արտադրում, որոնք ալերգիայի պատճառ են հանդիսանում: Ինչպես նշում են գիտնականները, պրոստագլանդինների բարձր մակարդկը որոշ չափով նվազեցնում է մաստոցիտները:

Այսպես, նրանք հետազոտել են մկների երկու խմբի ախտանիշները, որոնցից մեկի մոտ գենետիկական ճանապարհով նվազեցվել է պրոստագլանդիններ արտադրելու հնարավորությունը: Արդյունքում պարզվեց, որ այս նյութերի պարունակության ցածր մակարդակով մկների մոտ կտրուկ նվազել են սննդային ալերգիայի ախտանիշները՝ մաշկային բորբոքումն ու աղիքների գրգռվածությունը: Ներկայումս գիտնականները փորձում են հասկանալ պրոստոգլանդինների միջոցով մաստոցիտների նեյտրալիզացման մեխանիզմը:

Մինչ այս պահը գիտությանը չի հաջողվել սննդային ալերգիայի բուժման արդյունավետ միջոց մշակել, եւ դեպքերի մեծամասնությունում միայն մեղմվում են դրա ախտանիշները; Առանձին դեպքերում ալերգիայի դրսեւորումները կարող են հանգեցնել մահվան: