Բյոտ Կաունթիում (Կալիֆորնիա նահանգ) արձանագրվել են այս տարվա մեջ Արեւմտյան Նիլի տենդով վարակվելու առաջին դեպքերը: Վարակումը բացահայտվեց այն բանից հետո, երբ ամերիկացիները արյուն հանձնեցին: Հիվանդները ոչ մի ախտանիշ չունեին եւ չգիտեին, որ հիվանդ են:
Արեւմտյան Նիլի տենդը փոխանցվում է մարդուն ու կենդանիներին մոծակների խայթոցի միջոցով: Ախտանիշները տենդ, գլխացավ, հոգնածություն, մկանային ցավ ու սրտխառնոց են ներառում:
Տեղի իշխանությունները բնակիչներին հիշեցնում են, որ անհրաժեշտ է խուսափել մոծակների խայթոցից : Պետք է վաղ առավոտյան ու երեկոյան մաշկը փակել հագուստով, չգտնվել չհոսող ջրի կողքին եւ կանոնավոր մաքրել լողավազանները:






