Հաշմանդամություն ունեցող մարդու համար շատ կարեւոր է կամքի ուժ ունենալ, ապրելու ցանկություն: Այս կարծիքը լրագրողների հետ զրույցում հայտնեց հոգեբան Աննա Բադալյանը:

Ֆիզիկապես մարզումների ու աշխատանքների որոշակի տեսակներ հասանելի չեն հաշմանդամություն ունեցող մարդու համար, սակայն եթե նա վստահ է իր ուժերին եւ կամքի ուժ ունի, անպայման կգտնի իր տեղը: Հոգեբանի խոսքով՝ եթե մարդը իրեն լիարժեք է համարում, պայքարում է այն բանի համար, ինչ կարիքն ունի, հաղթահարում է արգելքներն ու կայացման ճանապարհներ փնտրում, դա կարող է լուծել նրա առջեւ ծառացած խնդիրներ մեծ մասը: Կարեւոր է, իհարկե, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ պետության աջակցությունը ստանան, սակայն պակաս կարեւոր չէ նաեւ, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանան հաղթահարել իրենք իրենց եւ գտնել իրենց տեղը, ինչպես նաեւ ինքնազարգացմամբ ու ինքնկրթությամբ զբաղվեն (այս խորհուրդը, սակայն կարել է տալ բոլոր մարդկանց անխտիր):

Սահմանափակ կարողությամբ մարդկանց հոգեբանական տրավման հասցնել կարող է հասարակության վեաբերմունքը նրանց նկատմամբ: Սակայն եթե հաշմանդամությունը ունեցող մարդը իրենց դրսեւորում է որպես հասարակության լիիրավ անդամ, նրա մոտ ամեն ինչ լավ կլինի, համոզված է հոգեբանը:  

«Կարեւոր է հոգեբանական տեսանկյունից «հաշմանդամ» չլինել, իսկ ֆիզիկական խնդիրները կարելի է կոմպենսացնել», - նշեց նա:

Անա Բադալյանը նշեց նաեւ, որ, չնայած նրան, որ Հայաստանում չկան դեռւս ներածական ճամբարներ, այստեղ արդեն քայլեր են ձեռնարկվում հաշմանդամների հասարակական կյանքում ընգրկելու համար: ՎԵրջերս ավելի ու ավելի հաճախ են տարբեր միջոցառումներ իրականացվում եւ մրցույթներ սահմանափակ կարողություններով մարդկանց համար, եւ դա շատ գովելի է: