Բժիշկները խորհուրդ են տալիս ծնողներին սահմանափակել այն ժամանակը, որն երեխաները անցկացնում են համակարգչի մոտ: Հայտնի մանկաբույժները զգուշացնում են. «Ծնողները պետք է իմանան, որ մեդիա-միջոցների անսահմանափակ օգտագործումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ»: Դա կապված է բռնության, ճարպակալման, կիբերսարսափի, քնի խանգարման եւ այլ խնդիրների հետ: «Շատ ծնողներ տեղեկացված չեն այն ահռելի ազդեցության մասին, որն ունենում է մեդիան իրենց երեխաների վրա» - ասում է մանկաբուժության Ամերիկյան Ակադեմիայի նոր քաղաքականության առաջատար հեղինակ Վիկտոր Ստրազբուրգերը:

«Այժմն 21-րդ դարն է, եւ պետք է քայլել ժամանակին համընթաց»- ասում է Նյու Մեխիկոյի բժշկական համալսարանի երիտասարդ բժիշկ՝ Ստրազբուրգերը:

Քաղաքականությունն առնչվում է բոլոր երեխաներին, այդ թվում նրանց ովքեր օգտվում են սմարտֆոններից, համակարգչներից եւ ինտերնետին միացած այլ սարքավորումներից: Ավելի վաղ ցուցումներն այն մասին, որ երեխաների եւ անչափահասների ննջասենյակում պետք է բացակայի հեռուստացույցը եւ որ էկրանների մոտ անցկացրած ժամանակը չպետք է գերազանցի օրական երկու ժամը, ներկայումս ընդլայնվում է: Նոր քաղաքականության համաձայն, այդ երկու ժամն իր մեջ ընդգրկում է ինտերնետը՝ ժամանցի նպատակով, ներառյալ Facebook-ը եւTwitter-ը, ինչպես նաեւ հեռուստատեսությունը եւ կինոն,մինչդեռ on line ռեժիմով կատարվող տնային առաջադրանքները բացառություն են կազմում: Քաղաքականությունը հենվում  է 2010 թվականի զեկույցի վրա, համաձայն որի ԱՄՆ-ում 8-18 տարեկան երեխաները ժամանցային մեդիայի վրա միջինում  ծախսում են օրական յոթ ժամ: Մեր ժամանակներում շատ երեխաներ հեռուստացույց են նայում կամ հեռախոսով ու ինտերնետով հաղորդագրություններ, նույնիսկ սեկսուլ բնույթի նկարներ են  են ուղարկում իրենց ննջասենյակներից, այն բանից հետո, երբ արդեն անջատել են լույսը: Բացի այդ, ինչպես ասվում է  Pediatrics ամսագրում հրատարկված զեկույցում, շատ ծնողներ չեն սահմանում մեդիաարքավորումներից օգտվելու կանոններ:

«Ես ձեզ երաշխավորում եմ, որ եթե դուք ունեք 14-ամյա տղա երեխա, ում ննջասենյակում ինտերնետ է միացված, ապա նա պորնոգրաֆիա է նայում».-պնդում  է Ստրազբուրգերը, հաղորդում է Fox News-ը http://www.foxnews.com.

Հաշվետվության մեջ նաեւ ասվում է, որ 12-17 տարեկան երեխաների մեկ քարորդը ունի բջջային հեռախոս, գրեթե բոլոր դեռահասները ուղարկում են տեքստային հաղորդագրություններ, նույնիսկ ավելի փոքր տարիքի երեխաներն ունեն ինտերնետին միացած բջջային հեռախոս: «Հիմա պատանիները դպրոցից հետո ամենա շատ ժամանակը  անցակացնում են մեդիա-սարքավորումների հետ: Դա երեխաների եւ դեռահասների մեծամասնության հիմնական զբաղմունքն է ».- ասվում է զեկույցի մեջ:

Իլինոյս նահանգի Գլենվյու քաղաքից 16-ամյա Մարկ Ռիզինջերը, ում թույլատրել են իր սենյակում օգտվել նոտբուքից եւ սմարտֆոնից, ասում է, որ օրական  ինտերնետում անց է կացնում 4 ժամ, այդ ժամանակը նա ծախսում է տնային առաջադրանքների, Fasebook-ի, YouTube-ի եւ կինոդիտումների վրա: Ռիզինջերը պնդում է, որ ինտերնետի երկժամյա սահմանափակումը աղետ կդառնա, նրանք չեն հետեւի այդ կանոնին, «նրանք ուղղակի կփնտրեն այլ շրջանցող ուղիներ»:

Ստրազբուրգերի խոսքերով, նա հասկանում է, որ շատ երեխաներ քմծիծաղով կվերաբերվեն մեծերի եւ մանկաբույժների խորհրդին: «Չէ որ նրանք մասնագետներ են, իսկ մենք նրանց համար մեդիանեանդերտալացիներ ենք».- ասաց նա եւ ավելացրեց, որ այնումամենայնիվ հույս ունի, որ ծնողները եւ դպրոցներն ավելի կսահմանափակեն ինտերնետը եւ ավելի մեծ քանակությամբ կառավարական հետազոտություններ կկատարվեն՝ պարզելու համար մեդիայի ազդեցությունը երեխաների վրա: