Եթե ձեր դեմքը կարմրում է ալկոհոլի քիչ չափաբաժնից հետո, դա կարող է բարձր զարկերակային ճնշման նշան լինել, ասվում է նոր հետազոտությում։

Հայտնի է, որ ալկոհոլի չափից ավել օգտագործումը հանդիսանում է բարձր զարկերակային ճնշման ռիսկի գործոն:

Նոր հետազոտության ընթացքում Հարավային Կորեայից մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են ավելի քան 1700 տղամարդու վերաբերվող բժշակական գրառումները, եւ նրանց բաժանել երկու խմբի՝տղամարդիկ, ում դեմքը կարմրում է ալկոհոլից հետո, եւ տղամարդիկ, ում դեմքին բացակայում էր որեւէ ռեակցիան ալկոհոլի հանդեպ:

Կարմրող տղամարդիկ ավելի շատ էին հակված բարձր զարկերակային ճնշման՝ ի տարբերություն նրանց, ովքեր չէին կարմրում:

Ալկոհոլից հետո արտահայտված կարմրություն լինում է այն մարդկանց մոտ, ում օրգանիզմը չի կարողանում տրոհել ալկոհոլի առաջին մետաբոլիտ՝ ացետալդեհիդը: