Հայաստանում վնասվածքներից մահացության ցուցանիշը կազմում է 8%, այն դեպքում,  երբ ողջ աշխարհում այդ ցուցանիշը 10% է։ Այս մասին փետրվարի 3-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Ռուբեն Գալստյանը։

Նա հայտնեց, որ 2013 թվականին Հայաստանում գրանցվել է ընդհանուր առմամբ 50 000 մինչեւ 52 000 վնասվածքների դեպք։ Ընդհանուր թվում մեծամասնությունը կազմում են կենցաղային վնասվածքները՝ 69%, փողոցային վնասվածքները կազմում են 13-14%։ Արդյունաբերական, արտադրական վնասվածքների չափաբաժինը կազմում է 3%, իսկ սպորտայինի՝ 1-1,5%։ Ճանապարհա-տրանսպորտային պատահարների պատճառով գրանցված վնասվածքները կազմում են 1-1,5%։ Ըստ բժշկի, 2013 թվականի ցուցանիշները շատ չեն տարբերվում 2012 թվականի ցուցանիշներից։ Նա նշեց նաեւ, որ ընթացիկ ձմռանը վնասվածքների մեջ իր ուրույն դերն ունեն նաեւ սառը եղանակը եւ չմաքրված բակերն ու փողոցները։

Ռուբեն Գալստյանը ավելացրեց, որ շատ մարդիկ որոշակի վնասվածքներ ստանալու դեպքում բժշկի չեն դիմում, ինչի պատճառով էլ վիճակագրությունը տարվա կտրվածքով այդքան էլ ստույգ չի լինում, քանի որ այդ դեպքերը հիվանդանոցներում չեն գրանցվում։

[gallery id=13]

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի