Վիրաբույժը Ցզյանսու նահանգի Ցզինցզյան քաղաքից կարողացավ հաջողությամբ ավարտել սրտի բարդ վիրահատությունը՝ չնայած նրան, որ իր մոտ աորտայի անեւրիզմա տեղի ունեցավ:
Ինչպես հայտնում են չինական լրատվամիջոցները, 49-ամյա Հու Ֆանբինը ղեկավարում է քաղաքի հիվանդանոցներից մեկը սրտաբանական բաժանմունքը: Միոկարդի կաթվածով մի պացիենտի վիրահատելու ընթացքում վիրաբույժը շատ սուր ցավ զգաց: Վախենալով, որ վիրահատության ընթացքում բժշկի փոփոխությունը կարող է բացասաբար անդրադառնալ հիվանդի վրա, Հու Ֆանբինը որոշեց մնալ մինչեւ վերջ:
Վիրաբույժին անհապաղ մորֆինի երկու ներարկում արեցին ցավազրկման համար, ինչից հետո նա շարունակեց վիրահատությունը: Միայն վերջին կարը դնելուց հետո բժիշկը թույլ տվեց գործընկերներին զննել իրեն:
Հոսպիտալի սրտաբանները իրենց ղեկավարի մոտ սրտի աորտայի անեւրիզմ ախտորոշեցին եւ անհապաղ որոշեցին վիրահատել: Վնասված աորտան փոխարինելու համար Հու Ֆանբինին նրա իսկ ազդրից վերցրած 15 սանտիմետր երկարությամբ անոթ փոխպատվաստեցին: 12 ժամ տեւած վիրահատություից հետո Հու Ֆանբինի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:






