Թունավորումների ու դիզենտերիայի պատճառը Թալինում հայտնի կդառնա հաջորդ շաբաթվա ընթացքում: Այս մասին NEWS.am Medicine-ին պատմեց Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Հատուկ վտանգավոր վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Նրա խոսքով՝ մասնագետները հետազոտում են դիզենտերիայով վարակման հնարավոր աղվբոյրները՝ ուշադրություն դարձնելով ջրին եւ սննդամթերքներին: Սակայն, քանի որ անալիզների պատասխանը ստանալու համար ժամանակ է պետք, վարակման աղբյուրը հայտնի կդառան հաջորդ շաբաթվա ընթացքում:

Լիանա Թորոսյանի տվյալներով՝ բոլոր երեխաներն արդեն իսկ դուրս են գրվել հիվանդանոցից ու իրենց լավ են զգում, իսկ հիվանդության նոր դեպքեր վերջին օրերի ընթացքում չեն արձանագրվել: 

Հիշեցնենք, որ հուլիսի 21-22-ին Թալինի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է դիմել 16 երեխա՝ 10-11 տարեկան, որոնք գանգատվել են ջերմության բարձրացումից, սրտխառնոցից, որովայնի ցավից, լուծից, փսխումից: Հիվանդության առաջացման սննդային և ջրային գործոնը պարզաբանելու, ինչպես նաև հետագա տարածումը կանխելու նպատակով՝ անմիջապես կազմակերպվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, եւ լաբորատոր հետազոտությունների նպատակով հիվանդներից վերցվել են կենսանմուշներ, արդյունքում հայտնաբերվել է շիգելլա (զոննե):