Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց նաեւ Բերդ քաղաքի բժշկական կենտրոնի հարեւանությամբ տեղակայված զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին: Արմեն Մուրադյանը զրուցեց զինծառայողների հետ, հետաքրքրվեց նրանց առողջական վիճակով:

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի ուղեկցությամբ  նախարարը ծանոթացավ  բժշկական օգնության եւ սպասարկման գործընթացին:  Արմեն Մուրադյանին ներկայացվեցին վիրասրահի հնարավորությունները: