Ե՞րբ պետք իրար դուր եկող մարդիկ սկսեն սեքսով զբաղվել: Սովորաբար կանայք նախընտրում են հնարավորինս հետաձգել սեքսը, իսկ տղամարդիկ՝ արագացնել իրադարձությունների ընթացքը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կայուն, երկարատեւ հարաբերություն ունեցող մարդիկ սովորաբար ուշ են սկսել սեքսով զբաղվել: Իսկ ահա կարճատեւ հարաբերություններ ունեցողները սովորաբար սեքսով էին զբաղվում արդեն երկրորդ կամ երրորդ հանդիպմանը:

Դեռեւս 2000-ականներին Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր Սանդրա Մեթսը պնդում էր, որ էմոցիոնալ ամուր կապի առկայությունը սեռական համատեղ կյանքը սկսելուց առաջ դրական է անդրադառնում հարաբերություների վրա: Այլ կերխ ասած, եթե մարդիկ հասնցում էին միմյանց սեր խոստովանել սեքսից առաջ, դա  ավելի հավանական էր դարձնում երկարատեւ հարաբերությունները: Այս եզրահանգումների էին եկել գիտնականները ուսանողական տարիքի 300 մարդկանց հետեւելուց հետո:

2010-ին Brigham Young University-ի մասնագետները պարզել էին, որ, ինչքան երկար են մարդիկ հետաձգում սեքսը (հատկապես եթե սպասում են ամուսնանալուն), այդքան ամուր են նրանց հարաբերությունները: Որոշ հետազոտություններում ասվում է, որ սպասել պետք է երեք ամսից ոչ պակաս:

Ըստ 2012-ին իրականացրած այլ հետազոտությունների՝ սեքսը ձգձգելը նվազեցնում է սեռական ցանկությունը՝ հատկապես կանանց մոտ: