Մեզի գույնը, խտությունը եւ հոտը կարող են շատ բան ասել մարդու առողջական վիճակի մասին: Սկզբի համար ահա մի քանի բան, որ կարելի է պարզել , ելնելով ձեր հեղուկ արտաթորանքի երանգներից, հաղորդում է Քլիվլենդի կլինիկան:
Մեզը կարող է տարբեր երանգներ ունենալ: Որպես կանոն, այն տատանվում է մուգ դարչնագույնից մինչեւ բաց հարդագույն:
Մեզի գույնը շատ բան կարող է պատմել ձեր օրգանիզմի մասին: Ահա մեզի գույնի եւ դրա նաշանակության գրաֆիկը .
- Անգույն, թափանցիկ՝ դուք շատ ջուր եք խմում, պետք է մի քիչ սահմանափակել։
- Բաց հարդագույն՝ նորմալ, առողջ, հեղուկի չափավոր քանակությամբ օրգանիզմ։
- Թափանցիկ դեղին՝ ամեն-ինչ նորմալ է։
- Մուգ դեղին՝ ամեն-ինչ նորմալ է, բայց մոտ ժամանակներում մի քիչ շատ ջուր խմեք։
- Սաթագույն կամ մեղրի գույն՝ ձեր օրգանիզմը բավարար քանակությամբ ջուր չի ստանում: Անհապաղ սկսեք ջուր խմել:
- Շագանակագույն՝ Հնարավոր է դուք լյարդի հիվանդություն ունեք կամ լուրջ ջրազրկում: Ջուր խմեք , եթե գույնը չփոխվի, դիմեք բժշկի:
- Կարմրավարդագույն՝ դուք վերջերս բազուկ, մորի կամ խավարծիլ կերե՞լ եք: Եթե ոչ՛, ապա հնարավոր է ձեր մեզի մեջ արյուն է: Դա կարող է երիկամների հիվանդության, ուռուցքի, միզուղիների ինֆեկցիոն հիվանդությունների, շագանակագեղձի հետ խնդիրների եւ նույնսիկ սնդիկով թունավորման նշան լինել: Բժշկի դիմեք։
- Նարնջագույն՝ դուք բավարար քանակությամբ ջուր չեք խմում, կամ ձեր մոտ լյարդի կամ լեղուղիների հիվանդւթյուն է: Կամ դա սննդային գունանյութ է: Բժշկի դիմեք:
- Կապույտ կամ կանաչ՝ որոշ գենետիկ հիվանդությունների ժամանակ ձեր մեզը կարող է դառնալ կանաչ կամ կապույտ: ինչպես նաեւ հնարավոր է ձեր մոտ մանրէային վարակ է միզուղիներում: Բայց ամենայն հավանականությամբ դա սննդային կամ դեղահաբերի մեջ պարունակվող գունանյութ է:Բժշկի դիմեք:
- Փրփրում է եւ պղպջակ տալիս ՝ մատնանշում է ձեր սննդակարգում սպիտակուցի ավելցուկի կամ երիկամների խնդիրների մասին: Բժշկի դիմեք, եթե մեզն անընդհատ փրփրում է:






