ԱՄՆ-ի դեղորայքի եւ սննդամթերքի վերահսկման գործակալությունը (FDA) թույլտվույթուն է տվել հաստ աղու վիզուալիզացիայի համար օգտագործվող պատիճներին: Ամբողջ աշխարհում տարեկան իրականացվում են այսպիսի 3 միլիոն միջամտություններ:
PillCam Colon տեսապատիճներն օգտագործվում են հաստ աղու պոլիպների հայտնաբերման համար՝ այն հիվանդների մոտ, ովքեր ենթարկվել են ոչ լիարժեք օպտիկ կոլոնոսկոպիայի, հայտարարել է բժշկական սարքավորումների Given Imaging իսրայելական կազմակերպությունը, տեղեկացնում է Fox News-ը։
Միայն Միացիալ Նահանգներում կան 750000 հիվանդներ, ովքեր յուրաքանչյուր օր անցնում են թերի կոլոնոսկոպիա, եւ հաճախ, կոլոռեկտալ (ուղիղ հաստաղիքային) հետազոտության ավարտի համար, կապված այլ հետազոտությունների հետ լրացուցիչ ծախսերի են ենթարկվում՝ անհարմարավետության եւ ռիսկի հետ զուգահեռ , ասել է ընկերության նախագահը:
Given Imaging-ը ընկերություն է, որը զբաղվում է մարսողական համակարգի մոնիտորինիգի, ախտորոշաման եւ վիզուալիզացիայի համար օգտագործվող տեխնոլոգիաներով, այդ թվում PillCamի ստեղծմամբ:






