ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցլ են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Դեսպանը Արմեն Մուրադյանին է փոխանցել Շվեդիայի առողջապահության նախարարի սեպտեմբերին իրենց երկիր աշխատանքային այցի հրավերը:

Այցի նպատակն է խթանել երկկողմ համագործակցությունը: