Քաղցկեղի բուժման այլընտրանքային մեթոդները, ինչպիսին են օրինակ սիսեռաբուժությունը, կաթնաշոռով բուժումը եւ այլ մեթոդները, միայն վնասում են հիվանդին, կորում է այնքան թանկ ժամանակը, որը քաղցկեղով հիվանդների դեպքում անդառնալի է: Այս մասին փետրվարի 4-ին քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված մամլո-ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր ոռուցքաբան, Ազգային ուռուցքաբանական կենտրոնի տնօրեն՝ Հայրապետ Գալստյանը:
Նան նաեւ այդքան էլ ոգեւորված չէ Հայաստանում նոր ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի եւ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծմամբ, ինչը դժվար չէր կռահել։
«Բոլորին թվում է, որ նոր կենտրոնը պանացեա է դառնալու, եւ ուռուցքաբանությունը դուրս կգա փակուղուց, բայց իրականում դա այդպես չէ: Շատ երկրներում կան այդպիսի կենտրոններ, որտեղ ոչ թե մեկ սկաներ է, ինչպես պիտի լինի մեզ մոտ, այլ չորս, բայց հիվանդության ընդհանուր պատկերը դրանից չի փոխվում»,- ասաց նա:
Խոսելով ուռուցքաբանության ինստիտուտի մասնագետների մասին, տնօրենը նշեց նրանց բարձր պրոֆեսիոնալիզմը, իսկ լուրն այն մասին, որ ուռուցքաբանական կենտրոնում հիվանդներից մեկին ախտորոշել են երրորդ աստիճանի քաղցկեղ, այն դեպքում, երբ այլընտրնաքային հետազոտության ժամանակ պարզվել, որ նրա մոտ ընդամենը սկզբնական փուլն է, Հ. Գալստյանը, բնականաբար , հերքեց եւ ահեթեթություն անվանեց:
« Շատ հաճախ արտերկրում բուժում ստացող մարդիկ, վերադառնալով Հայասըան փաստել են, որ այնտեղ նրանց բուժել են նույն սխեմայով, ինչ մեր կենտրոնում: Զավեշտն այն է, որ վերջին սերնդի դեղամիջոցների վրա մարդիկ այստեղ շատ ավելի քիչ ոգեւորությամբ են գումար ծախսում, քան արտերկրում»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Եվրոպայում բուժմանը, Գալստյանը բարձրաձայնեց հետեւյալ թիվը՝ ընդամենը 200-250 մարդ է մեկնում բուժման Հայաստանից: Ուղղակի փոքր երկրում տեղեկությունները շատ արագ են տարածվում:
Տնօրենի խոսքով, ուռուցքաբանական կենտրոնի բուժման արդյունավետության մասին վկայում է այն փաստը, որ այսօր հսկողության տակ գտնվող ավելի քան 35 000 հիվանդներից մոտավորապես 20 000-ին կարելի է գործնականում առողջ համարել: Կենտրոնում իրականացվում են տարբեր օրգանների բարդ վիրահատություններ: 2013 թվականին իրականացվել է 3466 վիրահատություն, քիմիոթերապիա ստացել է 4713 հիվանդ, իսկ ճառագայթային թերապիա ստացել է 1112 մարդ: Ներկայումս քիմիոթերապիան իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան եւ վերջին սերնդի դեղամիջոցներով:
Չնայած որոշակի ձեռքբերումներին, իհարկե, կան եւ խնդիրներ: Առաջին խնդիրը կառույցի վերանորոգումն է, որը 1980 թվականին շահագործման հանձնումից ի վեր չի վերանորոգվել: Կենտրոնին անհրաժեշտ են նաեւ մագինսառեզոնանսային տոմոգրաֆ եւ ռենտգեն հետազոտության համար ստացիոնար սարքավորումներ:
Ըստ տնօրենի, ուռուցքաբանական կենտրոնի ամենամեծ խնդիրը հերթերն են: Նա ասաց , որ դա պայմանավորված է Առողջապահության նախարարության կողմից հաստատված պետպատվերով հիվանդների հերթագրման սկզբունքով: « Մեր բժիշկները այսօր աշխատում են երեք հերթափոխով, այնուամենայնիվ, հերթերի հետ կապված խնդիրը մնում է»,- ասաց նա:






