Օգոստոսի 4-ին Ծիծեռնակաբերդում թունավորված դեռահասները սնվել են տարբեր հաստատություններում։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտարարել են Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի ծառայությունից։
Համաձայն այդ հայտարարության՝ դեռահասներից երկուսը սնվել են նույն հաստատությունում, իսկ երրորդը՝ ուրիշ վայրում։ Չորրորդ դեռահասն առհասարակ ոչինչ չի կերել, քանի որ իրեն վատ էր զգացել Հայաստան ժամանելու պահից սկսած։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության եւ ոստիկանության ներկայացուցիչները զբաղվում են այս գործով եւ անհրաժեշտ հետազոտություններ են անցկացնում։ Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր ստացել այն մասին, որ շտապ օգնությունը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ է տեղափոխել 13-ամյա Արինա Կ.-ին, 12-ամյա Գեորգի Գ.-ին, 13-ամյա Դալիդա Կ.-ին եւ 11-ամյա Թամարա Գ.-ին։ Դեռահասների մարզչի խոսքով՝ երեկ ամբողջ օրը նրանք ամբողջ օրն անց են կացրել Ծիծեռնակաբերդում եւ այնտեղ են սնվել։






