Այս նորածինը կարող է հպարտանալ գլխի այնպիսի առատ մազածածկույթով, ինչպիսին նրա տարիքում ոչ մի ուրիշ երեխա չի ունենում։ Կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում նրա մազերն արդեն 2 անգամ կտրել են։ Երեխաների մեծ մասը կյանքի առաջին մի քանի տարիների ընթացքում առհասարակ վարսավիրի կարիք չի ունենում։
Դեռ ծնված օրվանից Ֆերգուս Հիլմանը առատ մուգ մազեր ուներ։ Առաջին անգամ նրա մազերը կտրել են 4 ամսական հասակում։ Երեխաները սովորաբար այդ հասակում ընդհանրապես ճաղատ են լինում։
Նրա 3-ամյա մայրը՝ Հեյլին, ասում է, որ տղայի առատ մազածածկույթը ժառանգական է։
«Ես մազոտ եմ ծնվել ճիշտ այնպես, ինչպես իմ քույրն ու հայրը։ Իրականում դա նկատելի է, երբ նրան տեսնում ես մյուս երեխաների ֆոնին։ Մարդկանց համար դա զվարճալի է»,- պատմում է կինը։
Իրոք Ֆերգուսի եւ մյուս երեխաների միջեւ տարբերությունն ակնհայտ է դարձել, երբ նրան լուսանկարել են զարմուհու հետ։ Քլոեն, որը 2 ամսով մեծ է իր եղբորից, դեռեւս լրիվ ճաղատ է։
Ամենից շատ այդ առանձնահատկությունը դուր է գալիս հենց Ֆերգյուսին։
«Երբ նրա մազերը երկրորդ անգամ էին կտրում, նա անգամ քնեց։ Նա փակեց աչքերը հենց որ վարսավիրը սկսեց սանրել նրա մազերը»,- ասել է տղայի մայրը։











