Դուբայի հիվանդանոցներից մեկում 55-ամյա կնոջ աչքից 12 սանտիմետր երկարությամբ մակաբույծ որդ են հանել։
Էթնիկ հնդիկ կինը Դուբայի հիվանդանոցներից մեկին է դիմել՝ բողոքելով աչքի այտուցվածությունից։ Բժիշկները բազմաթիվ թեսթեր են անցկացրել առողջության խանգարման պատճառը պարզելու համար եւ, ոչինչ չհայտնաբերելով, արդեն պատրաստվում էին դուրս գրել հիվանդին։ Բայց կինը պահանջել է այլընտրանքային կարծիք եւ օգնության է կանչել այլ խորհրդատուների։
Բժիշկ Վիկրամ Մահինդրան, որն այդ հիվանդանոցի ակնաբույժներից է, պարզել է, որ աչքի այտուցման պատճառը մակաբուծային դիրոֆիլարիոզ վարակն է, որն առաջացնում են երկար ու բարակ Dirofilaria որդերը։
Դիրոֆիլարիոզի առաջին դեպքը բժիշկները գրանցել են 1885 թվին։ Այդ ժամանակվանից ի վեր բժշկությունը գրանցել է ավելի քան 800 նման դեպք։ Ամենից հաճախ հիվանդությունը դիտարկվել է Հարավային եւ Արեւելյան Եվրոպայում, Շրի-Լանկայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հունաստանում եւ Իսպանիայում։
Բժիշկ Մահինդրան վիրահատություն է կատարել եւ որդին հանել է կնոջ կոպից, ապա կարել է վերքը։ Հիվանդը կարողացել է ամբողջությամբ վերականգնվել, որովհետեւ հիվանդությունը հայտնաբերել էին վաղ փուլում։






