Ուռուցքային հիվանդությունների բուժման միակ միջոցը՝ կանխարգելումն է: Այս մասին փետրվարի 4-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայ-ամերիկյան Կենտրոնի տնօրեն՝ Խաչանուշ Հակոբյանը:
Ինչ վերաբերում է պատվաստումներին, որոնք արդեն առաջին տարին չէ , որ իրականացվոմ են տարբեր երկրներում, որպեսզի կինը հետագայում խուսափի արգանդի վզիկի քաղցկեղից։ Հայաստանում նույնպես անում են նման պատվաստումներ: « Գոյություն ունի պատվաստումների երկու տեսակ, որոնք կիրառվում են Հայաստանում,որոնցից մեկն ավելի որակյալ է»,- նշեց Վահե Տեր-Մինասյանը, ավելացնելով, որ պետությունը չի կարող ֆինանսավորել այդ դեղերը, նրա գնի պատճառով (մոտ 100$): Մասնագետները պատվաստումներն անում են ընդմիջումներով՝ 0-1-6 ամիս, եւ արդյունքում գինը կազմում է 300$: Ուռուցքաբան-գինեկոլոգի խոսքով , եթե նրանք անեն այդ պատվաստումները, ապա քաղցկեղի հիվանդացության ռիսկը կնվազի մոտավորապես 90%-ով: Բժիշկը նշեց, որ արգանդի վզիկի քաղցկեղը զարգանում է պապիլոմավիրուս ունեցող կանանց մոտ: Այս վիրուսը փոխանցվում է միայն սեռական ճանապարհով, այդ պատճառով ավելի լավ է աղջիկն անի այդ պատվաստումը մինչեւ սեռական կյանքով ապրելը: Եթե մի քանի տարի առաջ բժիշկները ստիպված են եղել հեռացնել արգանդը, ապա այսօրվա դրությամբ էնդոսկոպիկ սարքավորումների միջոցով բժկի կողմից իրականացվում է որոշ միջոցառումներ, որից մեկ ժամ հետո կինը կարող է տուն վերադառնալ: Եւ՛ արգանդը, եւ՛ վերարտադրողական ֆունկցիան պահպանվում են:
Բժիշկները եւ հայ-ամերիկյան կենտրոնի տնօրենը կոչ են արել հայ կանանց բժշկի դիմելուց չամաչել եւ չվախենալ, քանի որ վաղ փուլերում քաղցկեղը բուժելի է: Պետք է ձերբազատվել կոմպլեքսներից, եւ հետազոտել ինչպես կաթնագեղձը, այնպես էլ արգանդը:
Ռադիոլոգ Հովհաննես Վարդեւանյանը իր հերթին ընդգծել է, որ ուռուցքային հիվանդությունները հիմնականում ուղղակիորեն կախված են գենետիկայից: Ինչ վերաբերում է հոգեբանական գարծոնին,եւ այն բանին,որ մարդ կարող է ինքն իրեն քաղցկեղ ներշնչել, ապա նման բան նույնպես գոյություն ունի:Այդ պատճառով մասնագետները կոչ են անում քիչ տառապել եւ քիչ ընկնել դեպրեսիայի մեջ: Թույլ իմունային համակարգով մարդը նույնպես կարող է ուռուցքի զոհը դառնալ: Ցանկացած կին մինչեւ 40 տարեկանը պետք է նվազագույնը մեկ անգամ մամոլոգի այցելի, ով կրծքի ձեւի փոփոխությունների եւ նորագոյացությունների հայտնաբերման դեպքում կուղեգրի ուռուցքաբանի մոտ:
Պատասխանելով NEWS.am Medicin-ի հարցին, որ շատ հաճախ արգանդի վզիկի քաղցկեղը (եւ կրծքագեղձի) թաքնվում է, եւ գործնականում անհնար է դառնւմ վաղ փուլում հայտնաբերել այն, ինչպե՞ս այդ դեպքում ճանաչել ախտանշանները, Վահե Տեր-Մինասյանն ասաց, որ հարցը հենց այն է, որ վաղ փուլում կանայք հիմնականում գանգատներ չեն ունենում: Այս հիվանդությունը կարելի է «լուռ մարդասպան» անվանել, քանի որ այն կարող է աննկատ հայտնվել եւ նույնպես աննկատ էլ կյանք խլել: Սկզբնական փուլերում չեն լինում ոչ ցավեր, ոչ արյունահոսություններ, բայց մի փոքր ավելի ուշ առաջանում է տհաճ հոտով արյունահոսություն, ինչն արդեն օրգանիզմում ուռուցքի հնարավոր առկայության նախանշան է:






