ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի բնակիչը մի քանի տարի շարունակ բողոքում էր վատթարացող առողջական վիճակից, մինչեւ վիրահատության ժամանակ վիրաբույժները չէին հայտնաբերել դրա պատճառը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ նրա մարմնում մոռացած անձեռոցիկ, որը անփութորեն թողել էին վիրահատող բժիշկները։ Հիվանդը դատի է տվել բժիշկներին եւ հիվանդանոցից 6 հազար դոլար փոխհատուցում ստացել։
2006թ. 31-ամյա տղամարդը տուբերկուլյոզի պատճառով թոքի վիրահատություն էր տարել։ Հակատուբերկուլյոզային դիսպանսերում վիրահատությունը բարեհաջող էր ընթացել, սակայն տղամարդը, ի հեճուկս ամենի, իրեն ավելի ու ավելի վատ էր զգում։
Նրա մոտ տուբերկուլյոզի ռեցիդիվ կասկածելով՝ բժիշկները որոշել էին կրկնակի վիրահատություն կատարել, եւ 2012թ. մայիսին բացելով նրա մարմինը՝ հայտնաբերել էին թանզիֆե անձեռոցիկ, որը 6 տարի շարունակ քայքայվում էր նրա մարմնում։
Վրդովված հիվանդը դիսպանսերից փոխհատուցում էր պահանջել, որը հաստատությունը ի սկզբանե հրաժարվել էր վճարել։ Դատարանը հիվանդանոցից 250 հազար ռուբլի էր առգրավել որպես բարոյական վնասի փոխհատուցում, եւս 125 հազար՝ հաճախորդի պահանջը նախադատական կարգով չբավարարելու համար։






