Հնդկաստանում բժիշկները 49 տարեկան կնոջ լեղապարկից 360 քար են հանել:

Կալկաթայի բնակչուհի Մուսիմի Դամը երկար ամիսներ տառապում էր ստամոքսի հատվածում խրոնիկական ցավից եւ այրոցներից։  Իսկ երբ մարմնին դեղնածության հետքեր է նկատել, որոշել է բժշկի գնալ։ Անալիզներն ու գերձայնային հետազոտությունը ցույց են տվել, որ հիվանդի լեղապարկում քարերի առկայության ծանրագույն վիճակ է։

Բժիշկներն ապշել են, թե քարերի ինչ հսկայական քանակություն կարող էր հավաքվել կնոջ օրգանիզմում․ դրանց վերջնական քանակը կազմել է 360 քար, որոնք հանելու համար բժիշկներին մեկ ժամ տևած վիրահատություն է անհրաժեշտ եղել։ 59-ամյա վիրաբույժ Մահան Լալա Սահան հայտարարել է, որ իր մասնագիտական երկարատեւ գործունեության ընթացքում երբեք նման բան չէր տեսել, հաղորդում  է  medikforum-ը։

Քարերի միջին տրամագիծը կազմել է 5 միլիմետր․ բժիշկները համարյա մեկը մյուսի հետեւից դուրս էին քաշում քարերը։ Հետո բժիշկները ստիպված են եղել նաեւ կտրել Մուսիմիի լեղապարկը։ Բժիշկները չեն կարողացել պարզել նման երեւույթի պատճառը, բայց դա կարող է բացատրվել հիվանդի լեղիի մեջ խոլեստերինի շատ մեծ քանակությամբ։ Բացի դրանից, նա բավարար ծավալով ջուր չի օգտագործել, ինչը եւս կարող էր հանգեցնել քարերի առաջացմանը։