Մարդու մարմնի հոտը պայմանավորող նոր հայտնաբերված նյութը՝ 2-Nonenal-ը հակում ունի ավելանալու տարիքի հետ, համաձայն ճապոնացի գիտնականների իրականացրած եւ Investigative Dermatology ամսագրում հրապարակված հետազոտության:
Վերլուծվել են 26 –ից 75 տարեկան մարդկանց մարմնի հոտերը:Հետազոտությունը բացահայտել է, որ 2-Nonenal-ը, որն ունի ճարպոտ հոտ, հայտնաբերվել է միայն 40 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց օրգանիզմում:
Այսպիսով, ինչ՞ն է առաջացնում մարմնի հոտը: Հաճախ դա քրտինքի մանրէային խառնուրդն է, որը առաջացնում է հոտը: Քրտինքն, ինքնին հոտ չունի:
Քրտնարտադրությունն օգնում է պահպանել մարմնի ջերմաստիճանը, խոնավեցնում է մաշկը եւ հավասարակշռում է կենսաբանական հեղուկները: Գոյություն ունի երկու տիպի քրտնագեղձ՝ էկկրինային եւ ապոկրինային: Էկկրինային գեղձերը տեղակայված են մարմնի մակերեսի մեծ մասի վրա, իսկ ապոկրինային գեղձերը զարգանում են ձեր մարմնի մազածածկ հատվածներում, տեղեկացնում է Fox News-ը:
Էկկրինային գեղձերը արտազատում են քրտինք, որը կազմված է հիմնականում ջրից եւ աղերից, իսկ ապոկրինային գեղձերը արտադրում են ճարպոտ քրտինք: Ապոկրինային գեղձի մանրէային խառնուրդը սովորաբար հոտ է առաջացնում:
Այս միջոցներից մի քանիսը կօգնեն ձեզ պայքարել մարմնի հոտի դեմ՝
Ամեն օր ցնցուղ կամ լոգանք ընդունեք: Դա նվազեցնում է մարմնի մակերեսի մանրէների քանակությունը:
Ընտրեք բամբակյա հագուստ, հատկապես, գուլպաներ, խուսափեք սինթետիկայից: Գուլպաները փոխեք նվազագույնը օրը մեկ անգամ:
Բոբիկ քայլեք, երբ դա հնարավոր է, կամ ժամանակ առ ժամանակ հանեք կոշիկները:
Գիշերով հակաքրտինքային միջոցներ օգտագործեք։ Դիտարկեք ռելաքսացիայի մեթոդները, ինչիպիսն են յոգան, մեդիտացիան կամ կենսաբանական հակառակ կապը: Դրանք կօգնեն կառավարել սթրեսը, որը քրտնարտադրություն է առաջացնում:
Փոխեք ձեր դիետան: Եթե կան մթերքներ կամ հյութեր, որոնցից հետո դուք քրտնում եք, դադարեք դրանք օգտագործել: Խուսափեք ուժեղ հոտով մթերքներից, ինչպին են սոխը եւ սխտորը:






