Անորակ սրտախթանիչներն ամբողջ աշխարհում մի քանի հազար մարդու մահվան պատճառ են դառնում, պարզել են ամերիկացի հետազոտողները։ Հանկարծակի մահերի 30%-ը բացատրվում է մարտկոցով աշխատող այդ սարքերում որեւէ թերությամբ։
Շատ մարդկանց համար սրտախթանիչները միակ արմատական միջոցն են դառնում սրտի առիթմիայի այն տարատեսակի դեմ պայքարում, երբ սրտի խփոցների մակարդակն իջնում է՝ առաջացնելով սրտամկանի կարճաժամկետ դադարներ։
Հենց այդ դեպքում է, որ սրտի մեջ տեղադրում են «էլեկտրաշոկի» փոքրիկ սարք, որը կառավարվում է մարտկոցով։ Եթե սրտխփոցը դանդաղում է, սրտախթանիչը լիցքեր է ուղարկում, որոնք գործի են դնում սիրտը։ Սան Ֆրանցիսկոյի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են 517 հիվանդի հանկարծակի մահը։ Դեպքերի ավելի քան 30% տոկոսում մահվան պատճառ է դառնում սրտախթանիչի անսարք լինելը։
Այդ անսարքության պատճառ կարող է դառնալ մարտկոցի լիցքաթափումը, ռիթմի սխալ ծրագրավորումը կամ ուղղակի անորակ սրտախթանիչը։
«Տեխնոլոգիաներն արագ զարգանում են եւ օգնում են ապահովել հիվանդների կյանքի բարձր որակը, ինչպես նաեւ շարունակականությունը, ասում է բժիշկ Պոլ Ռոբերտսը Սաուտհեմփթընի համալսարանից։ Ցավոք, այդ տեխնոլոգիաները երբեմն չեն արդարացնում վստահությունը։ Կարեւոր է, որ սրտախթանիչների ստեղծողները եւ բժիշկները սովորեն նման սխալների վրա »:






