Ժամանակին ախտորոշվելու դեպքում քաղցկեղը կարող է մահվան դատավճիռ չլինել, ցույց է տվել քաղցկեղի հետազոտման Cancer Research UK բրիտանական կենտրոնի ուսումնասիրությունը։ Կենտրոնի տվյալների համաձայն, հիվանդների 80%-ը, որոնք տառապում են քաղցկեղի ութ առավել տարածված ձեւերից, ախտորոշումից հետո առնվազն 10 տարի ապրում են, եթե հիվանդությունը հայտնաբերվում է սկզբնական փուլում։ Փաստացի դա ապաքինում է նշանակում։
Բայց տվյալ ցուցանիշն անկում է ապրում այն հիվանդների մոտ, ում ուռուցքները հայտնաբերվել են վերջին փուլում, երբ դրանք արդեն տարածվել են ոսկորների, ուղեղի, թոքերի եւ այլ օրգանների վրա։
Կենտրոնի գնահատականով, Մեծ Բրիտանիայում բոլոր հիվանդների կեսը ախտորոշում է ստանում առաջին փուլում, երբ քաղցկեղը տարածված է միայն մեկ օրգանի վրա, ինչպես նաեւ երկրորդ փուլում, երբ այն տարածված է շրջակա փոքրիկ տարածքում։
Հիվանդների մյուսը կեսը իր ախտորոշման մասին իմանում է հետագա փուլերում։ Երրորդ փուլում ուռուցքը տարածվում է թեւատակի կամ աճուկային հատվածի լիմֆատիկ հանգույցների վրա, իսկ չորրորդում ճյուղավորումներ են հայտնաբերվում թոքերում, ոսկորներին, լյարդի, ուղեղի եւ այլ օրգանների վրա։ Այդ դեպքում քաղցկեղն այլեւս անբուժելի է։






