Այն դեղամիջոցները, որոնք տարիներ շարունակ օգտագործվել են լյարդի հիվանդությունների դեմ, կարող են Պարկինսոնի հիվանդության զարգացումը դանդաղեցնելու արդյունավետ միջոց լինել։

 Շեֆիլդի Փոխհաղորդվող նեյրոգիտության ինստիտուտի հետազոտողները Յորքի համալսարանի գիտնականների համագործակցությամբ հետազոտել են UDCA անվանումով թթվի ազդեցությունը․ հետազոտության արդյունքում առաջարկվել է  արագացված եղանակով անցնել Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների մասնակցությամբ կլինիկական փորձարկումների։

«Մենք ցույց ենք տվել, որ UDCA-ը դրական է ազդում Պարկինսոնի հիվանդության համար պատասխանատու LRRK2 գենն ունեցողների հյուսվածքների վրա, ինչպես նաեւ այն մարդկանց, ովքեր ունեն LRRK2 գենը, բայց որոնց մոտ առայժմ Պարկինսոնի հիվանդության ախտանիշներ չեն հայտնաբերվել։ Երկու դեպքում էլ UDCA-ն բարելավել է միտոխոնդրիալ նյութափոխանակությունը, ինչն արտահայտվել է ավելի շատ թթվածնի օգտագործմամբ եւ բջջային էներգիայի մակարդակի բարձրացմամբ »,- հայտնել է հետազոտության հեղինակներից մեկը՝ բժիշկ Հիզեր Մորտիբոյզը։

LRRK2 գենում մուտացիան Պարկինսոնի հիվանդության զարգացման առավել հաճախ հանդիպող գենետիկ պատճառն է, չնայած հիվանդության զարգացման մեխանիզմն առայժմ չի նկարագրվել։

Հետազոտողների կարծիքով, քանի որ միտոխոնդրիալ թերություններ ունեն նաեւ այն հիվանդները, որոնց մոտ LRRK2-ի մուտացիա չի արձանագրվել, իրենք հույս ունեն, որ UDCA-ը կօգնի եւ նրանց, եւ այլ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով տառապողների։

Խոնավասերների վրա իրականացված այս հետազոտության մեջ ցույց է տրվել, որ UDCA-ը դրականորեն է ազդում դոֆամիներգային նեյրոնների վրա, որոնք վնասվում են Պարկինսոնի եւ այլ ջղաբանական հիվանդությունների պարագայում։