Ֆրանսիական Sanofi դեղագործական ընկերությունը, գերմանական Evotec-ը եւ ավստրիական Apeiron Biologics-ը համատեղ կզբաղվեն հակաուռուցքային իմունոթերապիայի մեջ կիրառելու համար նոր սինթետիկ դեղամիջոցների մշակման որոնումներով, հայտնում է Reuters-ը։
Համաձայնության շրջանակներում, Sanofi-ն Evotec եւ Apeiron ընկերությունների մասնագետների համար հասանելի կդարձնի միացությունների տվյալների բազան։ Նոր միացությունների հետազոտությունը կանցկացվի 2 տարվա ընթացքում։
Հեռանկարային միջոց հայտնաբերելու դեպքում Evotec-ը կարող է Sanofi-ից 219 մլն դոլար ստանալ։ Sanofi-ն նաեւ իր վրա է վերցրել ապագա դեղամիջոցի գրանցման, շուկա դուրսբերման, արտադրության եւ վաճառքի պատասխանատվությունը։






