Լեգիոնելոզի զոհերի քանակը անցած ամսվա ընթացքում աճել է՝ 10-ից հասնելով 12-ի։ Այդ տվյալներն է իր մամլո ասուլիսում հրապարակել Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլլ դե Բլազիոն։
Մամլո ասուլիսում նոր տվյալներ են հաղորդվել լեգիոնելոզով հիվանդացության արձանագրված թվի մասին՝ 113 նախկին 110-ի փոխարեն, եւ այն տարածքների թվի, որտեղ լեգիոնելայի հարուցիչ է հայտնաբերվել՝ 18 նախկինում հայտարարված 10-ի փոխարեն։ Այնուամենայնիվ, դե Բլազիոն դարձյալ հույս է հայտնել, որ հիվանդության թափն անկում է ապրում։ Իսկ նոր դեպքերի ի հայտ գալը նա բացատրել է երկար՝ տասնօրյա ինկուբացիոն շրջանով, որն անհրաժեշտ է հարուցիչի «հասունանալու» համար»։
«Մենք գործ ունենք նոր իրականության հետ, որին քաղաքը նախկինում երբեք չէր բախվել եւ որի դեմ միջոցներ ձեռնարկելու փորձ չուներ», ասել է Նյու Յորքի քաղաքապետը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լեգիոնելոզը, որն ավելի հայտնի է որպես «լեգիոներների հիվանդություն» առաջանում է ամեն տեսակ միկրոօրգանիզմներից՝ լեգիոնելաներից, որոնք շնչուղիներ ընկնելով՝ բորբոքային գործընթացների պատճառ են դառնում։ Վարակը կարող է մահացու ելքի հանգեցնել օրգանիզմի թուլացածության եւ հիվանդությանը բավարար ուշադրություն չհատկացնելու դեպքում։






