Դեղերի արտադրող GlaxoSmithKline-ը փակել է Հյուսիսային Կարոլինայում իր գործարանը արտադրամասում լեգիոնելոզի բակտերիաների հայտնաբերման պատճառով։  Ընկերության ներկայացուցիչն ասել է, թե բակտերիան գտել են պլանային ստուգման ժամանակ։ Ձեռնարկությունը կվերսկսի աշխատանքը, երբ իրավիճակը կարգավորվի, բակտերիաները վերացվեն։

Վարակված սառեցման աշտարակը, ըստ մամուլի քատուղարի, առանձին կառույց է եւ որեւէ կերպ չի առնչվում գործարանի արտադրանքին։ Զեբուլոն քաղաքի եւ նահանգային իշխանությւոնները իրավիճակը վտանգավոր չեն համարում, եւ հատուկ միջոցներ չեն ձեռնարկել, թեպետ որոշվել է ստուգել բոլոր սառեցման աշտարակները։

Զեբուլոնի գործարանում 4400 մարդ է աշխատում։

Հիշեցնենք, Նյու Յորքում «լեգիոներների հիվանդության» զոհ է դարձել 12 հոգի: