Թեսթոստերոնային թերապիան կարող է երկարացնել ծեր տղամարդկանց կյանքը, ցույց է տվել Կանզասի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը։
Նրանք ուսումնասիրել են 50 տարեկանից բարձր 83000 տղամարդու թեսթոստերոնի ցածր մակարդակով։ Գիտնականները տղամարդկանց դիտարկել են 4,6-ից մինչեւ 6,2 տարի։ Նրանք նկատել են, որ այն խմբի տղամարդիկ, ում մոտ բուժման արդյունքում թեսթոստերոնի մակարդակը բարձրանում էր, 56%-ով ավելի հազվադեպ էին մահանում, 24%-ով ավելի հազվադեպ էին սրտի կաթված տանում եւ 36%-ով ավելի հազվադեպ՝ ուղեղի կաթված։






