Սովորական քայլքը կարող է սրտային անբավարարության պրոֆիլակտիկայի արդյունավետ միջոց  դառնալ։ Չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության տվյալ տարատեսակը արդյունավետ է նաև այլ հիվանդությունների առումով, ինչպես կարծում են Դեթրոյթի Հենրի Ֆորդի անվան հիվանդանոցի բժիշկները։

Ոտքով զբոսանքը պիտի դառնա չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության հիմնական աղբյուրը ոչ այնքան առողջ մարդկանց համար։ Հետազոտությունները ցույց են տվել, որ զբոսանքները նվազեցնում են սրտային անբավարարության զարգացման վտանգը։ Իմիջիայլոց, ոտքով զբոսանքների օգուտը դրանով չի սահմանափակվում։ Վերաբերի դա դիաբետին, հիպերտոնիային, սրտի հիվանդություններին թե որոշ ուռուցքների, նման զբոսանքները շատ արդյունավետ են լինում։

Հետազոտության հեղինակները 15 տարվա ընթացքում դիտարկել են ավելի քան 30000 տղամարդու։ Պարզվել է, որ օրական 20 րոպե ոտքով զբոսնելն ու հեծանիվ քշելը նվազեցնում է սրտային անբավարարության վտանգը։

Հետազոտությունը ցույց  է տվել, որ և չափավոր, և ինտենսիվ ծանրաբեռնվածությունը կարող են մեծացնել սրտային անբավարարության վտանգը։ Հատկապես վտանգավոր են շատ ակտիվ և բարդ ծանրաբեռնվածությունները, որոնք ֆիզիկական մեծ ջանք են պահանջում ամբողջ օրվա ընթացքում։ Իսկ ոտքով զբոսանքը, պարզվում է, շատ արդյունավետ ու առողջարար է։