Համահայկական ամառային 6-րդ խաղերի ողջ ընթացքում բնակչության եւ մարզիկների շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ եւ արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով շտապօգնության ծառայությունն իրականացրել է լրացուցիչ հերթապահություններ: Աշխատանքներին մասնակցել են Երեւանի եւ մարզերի շտապ բժշկական օգնության բրիգադները: ՀՀ առողջապահության նախարարության կողմից ծառայությանը տրամադրվել են անհրաժեշտ դեղեր եւ բժշկական նշանակության ապրանքներ:
Նշենք, որ Համահայկական խաղերի ողջ ընթացքում Երեւանում հերթապահ շտապօգնության ծառայություն է դիմել 221 քաղաքացի, նրանցից 43-ը հոսպիտալացվել է, Կոտայքում եւ Շիրակում` 1-ական, իսկ Լոռու մարզում 3-ը, որոնցից 4-ը եւս հոսպիտալացվել է: Ընդհանուր առմամբ, բժշկական օգնություն եւ սպասարկում է ստացել 226 անձ, որից 47-ը բուժում է ստացել հիվանդանոցային պայմաններում:






