Վաղաժամ ծննդաբերությունը բացասաբար է ազդում երեխայի ինտելեկտի վրա։ Եվ դա կարելի է նկատել, երբ երեխան ընդամենը երկու տարեկան է։ Վարվիկի համալսարանի գիտնականները հետեւել են 1985-1986թթ ծնված 500 երեխայի զարգացմանը։ Նրանք գնահատել են երեխաների զարգացման մակարդակն ու ինտելեկտը 5, 20 ամսեկան, 4, 6, 8 եւ 26 տարեկան հասակում, հայտնում է Science World Report– ը։

260 անհաս (32 շաբաթից շուտ ծնված) կամ թերքաշ (1.5 կգ պակաս քաշով ծնված) երեխայի արդյունքները համեմատել են 229 ժամանակին ծնված ու առողջ մասնակցի արդյունքների հետ։ Անհաս երեխաների մի մասը մանուկ հասակում դժվար էին կատարում կոգնիտիվ գործառույթները գնահատող թեստերը։ Բայց ավելի մեծ տարիքում նրանց ընդունակությունները լավացել են։

Մասնագետների խոսքով, այդ խնդիրների վաղ հայտնաբերումը հնարավորություն է ընձեռում նման երեխաների համար անհրաժեշտ բուժական եւ կրթական միջոցառումների ծրագրեր մշակել։