ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Ֆրանսիահայ բժիշկների միության նախագահ (Armenian Medical Union of France) Միշել Շահինյանին: 

Հյուրը նշեց, որ միության անդամներն ամեն  տարի այցելություններ են կատարում  Հայաստանի մարզեր: Նրա խոսքով` եթե նախկինում աշխատանքը կենտրոնացած էր գլխավորապես մայրաքաղաքում, ապա այժմ իրենք ընդլայնել են  գործունեության շրջանակը` ընդգրկելով նաեւ Հայաստանի մարզերը:

Կողմերն անդրադարձան Հայաստանի եւ Ֆրանսիայի մասնագետների միջեւ ակտիվ համագործակցության անհրաժեշտությանը:

Արմեն Մուրադյանը  կարեւորեց մարզերային բժիշկների Ֆրանսիայում վերապատրաստվելու եւ հետագայում մասնագիտական գործունեությունը հայրենիքում շարունակելու հարցը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին  նաեւ  համագործակցության սերտացման, համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող բազմաթիվ հարցեր:

Նշենք, որ Հայաստանի մարզերի բնակչության առողջական խնդիրների լուծման նպատակով Ֆրանսիայում գործող այս բարեգործական կառույցի կողմից  տարբեր տարիների կտրվածքով աշխատանքներ են իրականացվել առողջապահական մի շարք ուղղություններով:

Շուրջ 200 մասնագետ անդամակցում է  1975 թվականին Փարիզում ստեղծված Ֆրանսիահայ բժիշկների միությանը: