Հայաստանում նվազել է պլաստիկ վիրահատությունների դիմող մարդկանց թիվը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանը։
«Մեր ստատիստիկայով պլաստիկ վիրահատությունների թիվը Հայաստանում նվազել է։ Բայց դա ես կապում եմ արտագաղթի եւ ժողովրդի սոցիալական վիճակի հետ, այլ ոչ թե պլաստիկ վիրահատությունների նկատմամաբ հետաքրքրության պակասի կամ այլ գործոնների», -ասաց Կարեն Դանիելյանը։
Բժշկի խոսքով, պլաստիկ վիրաբուժությունը առ այսօր ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է մեր երկրում, եւ մեր մասնագետները աշխարհում մրցունակ են։
«Հայաստանում 2 տարին մեկ անգամ կազմակերպում ենք համաշխարհային մասշտաբի կոնֆերանսներ, հրավիրում ենք լավագույն մասնագետների ամբողջ աշխարհից։ Փորձի փոխանակում է տեղի ունենում եւ տեղեկանում ենք պլաստիկ վիրաբուժության նոր տենդենցների մասին,»- ասաց բժիշկը։






