Փենսիլվանիա նահանգի համալսարանի գիտնականները պոլիմեր են ստեղծել, որը գունափոխվում է դրան կատարած հարվածից, հաղորդում է Phys.org-ը։

Հեղինակները հույս ունեն, որ հայտնագործությունը օգտակար կլինի ռազմական եւ մարզական սաղավարտների ստեղծման մեջ։ Նշվում է, որ մարտական գործողությունների կամ մրցումների ժամանակ ոչ միշտ է հնարավոր գնահատել, թե որքան ուժեղ է եղել աս կամ այն հարվածը։ Գունափոխվող նյութը թույլ կտա պարզել վնասվածքների բնույթը, եւ ժամանակին առաջին օգնությւոն ցուցաբերել։

Հայտնագործության հիմքում ֆոտոնային բյուրեղներ են, որոնք ստեղծվել են հոլոգրաֆիկ լիտգրաֆիայի օգնությամբ։ Բյուրեղները դեֆորմացմանն արձագանքում են գունափոխմամբ։ Դրանց աշխատանքի համա լիցքավորում չի պահանջվում, իսկ այն այնքան թեթեւ է, որ չի ավելացնի սղավատների քաշը։ Գիտնականները պատրաստ են սաղավարտներ արտադրել արդյունաբերական ծավալներով։