ԱՄՆ ապրանքների եւ դեղամիջոցների որակի վերահսկողության դաշնային վարչության (FDA) փորձագիտական խորհուրդը հավանություն է տվել Addyi առեւտրային ապրանքանիշով ֆլիբանսերին առաջին դեղամիջոցին, որը նախատեսված է կանացի լիբիդոյի բարձրացմանը: Դեղամիջոցն արդեն կնքել են «կանանց վիագրա» անվանումով:

Ավելի վաղ FDA խորհուրդը երեք անգամ մերժել էր Sprout Pharmaceutical ընկերության դեղամիջոցի թողարկումը շուկա: Խորհուրդը դա բացատրել էր բացատրության մեջ կողմնակի ազդեցությունների ամբողջական ցանկը ներառելու անհրաժեշտությամբ: Ինչպես երեւում է, արտադրողը կատարել է այդ պահանջը:

ԱՄՆ ապրանքների եւ դեղամիջոցների որակի վերահսկողության դաշնային վարչության  փորձագիտական խորհուրդը դեղամիջոցի վաճառքին հավանություն է տվել 18 կողմ, 6 դեմ ձայներով, հաղորդում է AP-ը:

Հայտնի է նաեւ, որ այն դեղատներում վաճառվելու է միայն դեղատոմսով: