Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունները երիտասարդացման միտում ունեն: Այս մասին այսօր` օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը:

Սիրտ-անոթային հիվանդությամբ տառապողների քանակը Հայաստանում ընդհանուր վիճակագրությամբ կազմում է մինչև կես միլիոն: Ըստ նրա սիրտ-անոթային տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ հիմնականում 90-ական թվականներին սթրեսի ենթարկված անձիք են:

«Պատճառները մի շարք են, երևացող պատճառներից դիմելիության մեծացումն է, քանի որ եթե մի քանի տարի առաջ գանգատնեով  ավելի քիչ էին դիմում, հիմա բժշկի դիմելուն ավելի հակված են:Ինչպես նաև կարող եմ նշել, որ  հիմնականականում սիրտ-անոթային հիվանդություններ ունեն 90-ական թվականների սթրեսի միջով անցած մարդիկ, ովքեր իրենց հասունացման շրջանում են եղել այդ տարիներին .10-20 տարի հետո նրանց մոտ ավելի հաճախ են արտահայտվում սիրտ-անոթային հիվանդությունները»,-ասաց գլխավոր սրտաբանը:

Համլետ Հայրապետյանի խոսքով այս տարվա հունվարի 1-ից բոլոր ՀՀ քաղաքացիների համար գործում է սրտամկանի ինֆակտի դեպքում սրտի անոթի անվճար  ստենտավորման ծրագիրը: Ըստ նրա այս քայլը կհանգեցնի և հիվանդության կտրուկ նվազման:

«Արդեն 8 ամիս է բոլոր ՀՀ քաղաքացիների համար գործում է նման ծրագիր`  սրտամկանի ինֆակտի դեպքում սրտի անոթի անվճար  ստենտավորումը, որը շատ լուրջ քայլ է և ըստ վիճակագրության դրական արդյունքների ենք հասնում», - հավելեց բժիշկ Հայրապետյանը: