Մարմնին խալերի մեծ քանակություն ունեցող մարդիկ ավելի հաճախ են բախվում մաշկի քաղցկեղին, բայց խալերի նվազագույն քանակություն ունեցողներն էլ ուրիշներից ավելի հաճախ են հիվանդանում մաշկի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակով` մելանոմայով: Նման եզրակացության են հանգել Beth Israel Deaconess Medical կենտրոնի հետազոտողները:
Իրենց հետազոտության համար գիտնականներն ուսումնասիրել են մելանոմայով հիվանդ 281 մարդու հիվանդության պատմությունը: 89 հոգին ավելի քան 50 խալ է ունեցել, իսկ 192 –ը` 50-ից պակաս: Հենց այդ հիվանդների մոտ է դիտարկվել մելանոմայի առավել ագրեսիվ տեսակը, որը հաճախ ախտորոշել են վերջին փուլում, ինչը նկատելիորեն ավելի ծանր ախտորոշման պատճառ է դարձել:
Փորձը ցույց է տալիս, որ բժիշկները մաշկի քաղցկեղի վտանգի վերաբերյալ ավելի հաճախ են զրուցում այն հիվանդների հետ, որոնք մեծ թվով խալեր ունեն: Բայց նրանք, ովքեր խալերի նվազագույն քանակություն ունեն, իրենց պաշտպանված չպիտի զգան, ինչպես ցույց է տվել այս հետազոտությունը:






