Դաշտանի կանոնավոր առկայությունը բոլորովին էլ ձվազատում չի երաշխավորում, ինչպես պնդել են Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները:  Նրանց խոսքով, դաշտանային փուլի մեկ երրորդն ընթանում է առանց ձվաբջջի առաջացման:  

Կանադացի գիտնականների հետազոտությունը ենթադրում է, որ «մեղմ անձվազատման» երեւույթը, երբ թվում է, թե կինը ոչ մի խնդիր չունի դաշտանային փուլի հետ կապված, բայց նրա ձվարանները ձվաբջիջ չեն արտազատում, անհամեմատ ավելի տարածված է, քան ընդունված է կարծել: 

Իմիջիայլոց, այլ փորձագետներ կարծում են, որ հետազոտության հեղինակները շատ են գերագնահատում խնդիրը: Անձվազատումը առաջանում է անառողջ հորմոնալ անհավասարակշռությունից, որը սպառնում է կնոջ բեղունությանը եւ մեծացնում է ողնուղեղային զանգվածը կորցնելու, վաղաժամ սրտի կաթվածի եւ կրծքի քաղցկեղի ռիսկերը: 

Սթրեսը անձվազատման հիմնական պատճառներից մեկն է: Հետազոտողները ենթադրում են, որ ձվազատման բացակայությունը պետք է համարել էվոլյուցիոն ռեակցիա, որի օգնությամբ կինը պաշտպանվում է հղիությունից կյանքի դժվար կամ վտանգավոր շրջանում, երբ երեխայի ծնունդը ցանկալի չէ: