Մարզային բուժհաստատություններին օժանդակելու նպատակով, ինչպես նաեւ բնակչության դեղերով ապահովումը եւ հասանելիությունը բարելավելու համար ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ սահմանամերձ բնակավայրերին հերթական անգամ դեղեր եւ բժշկական ապրանքներ են հատկացվել:
ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» միջոցով` այս անգամ Տավուշի մարզի Այգեձորի, Չինարի, Մովսեսի, Ներքին կարմիրաղբյուրի, Պառավաքարի եւ Սեւքարի ամբուլատորիաներին տրամադրվել են մարդասիրական օգնությամբ ստացված թվով 352 անուն դեղ եւ 690 անուն բժշկական նշանակության ապրանք:
Նշենք, որ հատկացված դեղերը հիմնականում առաջին անհրաժեշտության են, պարագաները` նախատեսված են անհետաձգելի եւ նեղ մասնագիտական բժշկական օգնություն կազմակերպելու համար:






