Մի անհայտ մասնավոր ներդրող ցանկություն է հայտնել մոտավորապես 100 միլիոն դոլար փոխանցել Վլադիմիր քաղաքի բնակիչ, ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովին ՝ գլխի պատվաստման վիրահատության նպատակով:

Ռուսաստանցի Վալերի Սպիրիդոնովը աշխարհում առաջին հիվանդն է, ով համաձայնել է գլխի պատվաստման հազվագյուտ վիրահատությանը: Երեսունամյա տղամարդը, ով գամված է հաշմանդամային սայլակին, տառապում է անբուժելի հիվանդությամբ՝   մկանային ատրոֆիայով:

 Սպիրիդոնովը լրագրողներին պատմել է, որ իր հետ կապվել է մի խոշոր ներդրող, ով պատրաստ է վճարել բժշկական այդ աննախադեպ փորձարկման համար:

Այս տարի Սպիրիդոնովը այցելել էր ԱՄՆ, որտեղ գիտաժողովում հանդիպել էր իտալացի վիրաբույժ Սերջիո Կանավերոյին, իսկ հետո նրա հետ միասին ամբողջ աշխարհի պատվաստող վիրաբույժներին էր ներկայացրել գլխի պատվաստման իր նախագիծը: Այս հազվագյուտ վիրահատության  գումարը վճարելու պատրաստակամություն հայտնած ներդրողի անունը դեռ չեն հայտնում: